«Մենք խաղաղությունից երբեք չենք հրաժարվել». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի,այդ թվում զինված զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելուն,իր պատոնավարման հետագա ընթացքին և այլն: Անդրադառնալով դիտարկմանը, թե պաշտպանության նախարարության կողմից «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի առաջ քաշելուց հետո հանրության մոտ մտահոգություններ են հնչում, թե Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է հասարակությունն ավելի ռազմականացնելու ճանապարհով,հայտարարեց .«Հայաստանը խաղաղության ջատագով է և վստահ է, որ տարածաշրջանն այլ ապագա չի կարող ունենալ: Մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, սրա հետ մեկտեղ, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի»: Իմ առաջարկած ծրագրերը չեն ենթադրում հասարակության ռազմականացում: Այդ ծրագրերը չեն ենթադրում զինծառայողների թվի ավելացում, դրանք լինելու են կամավոր և ոչ թե պարտադիր,ասաց նախարարը:
