«1000 դրամ»-ի նախագծով փոխհատուցում կտրամադրվի ևս 2-3 զինծառայողի ընտանիքի. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նոր կառավարության ձևավորման և իր հետագա պաշտոնավարման մասին և ասաց,որ հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել այդ պաշտոնում նոր կառավարության կազմում: «Իմ կուսակցությունն ինձ հնարավորություն կտա շարունակել աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում:Ես ցանկանում եմ մնալ պաշտպանության նապարար և կարծում եմ` սա այն տեղն է, որտեղ կարող եմ օգտակար լինել», - նշեց Վիգեն Սարգսյանն` ավելացնելով, որ այդ դեպքում կլինի «շատ երջանիկ քաղաքացի»: Խոսելով «1000 դրամ»-ի նախագծի մաիսն ասաց,որ առաջիկայում փոխհատուցում կտրամադրվի ևս 2-3 զինծառայողի ընտանիքի:Արդեն փոխհատուցում է տրամադրվել 2 զինծառայողների ընտանիքներին և մյուս փոխհատուցումների տրամադրումը, հնարավոր է, ձգձվում է իրավական խնդիրների պատճառով,հիշեցրեց նախարարը: «Կան հանգամանքներ, որոնք պարզում են քրեական գործի քննությունից հետո», - ասաց Վիգեն Սարգսյանը: «Որևէ զոհվածի կամ վիրավորում ստացածի ընտանիք առանց ՊՆ ուշադրության չի մնացել ու չի մնալու: Եթե այդ հիմնադրամի գումարն իրեն հասնի մեկ ամիս հետո էլ`այդ ընթացքում մենք միշտ իրենց աջակցություն տրամադրելու ենք: Մեր նպատակը ժամանակ ձգելը չէ, բայց կա իրավական ձևակերպման խնդիր», - ասաց նախարարը:
