Ամարասի Արթուր. ՕՐՕ-ն ձախողվեց, որովհետև ժողովուրդը պատրաստ չէ
Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որը խորհրդարանական ընտրություններին աջակցում էր ՕՐՕ դաշինքին, հիասթափվել է քաղաքականությունից։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում անհնար է քաղաքականությամբ զբաղվել, ժողովուրդն էլ պատրաստ չէ։ - ՕՐՕ-ի ձախողումը կապում եք ժողովրդի պատրաստ չլինելու հե՞տ։ - Անշուշտ։ Հիմա ես շոկի մեջ եմ, չեմ կարող ոչինչ խոսել։ - Հավատացա՞ծ էիք, որ ՕՐՕ-ն կանցներ։ - Այո, ոչ թե հավատացած եմ, այլ հենց անցել է, ուղղակի իրեն չեն ֆիքսել։ - Այսինքն՝ ձայներն ի՞նչ են եղել։ - Փախցրել են։ - Ո՞վ։ - Հանրապետականը։ Ո՞վ պետք է փախցնի։ Ինքն է գլխավոր դերում եղել, ինքն է նկարողը եղել էդ ամեն ինչի։ - Իսկ դրա վերաբերյալ փաստեր ունե՞ք։ - Կարծում եմ, որ ունեն։ Ինձ ասել են, որ ունեն, ես չեմ զբաղվել։ - Տեղյա՞կ եք՝ ինչ-որ բան անելո՞ւ է դաշինքը։ - Ոչ մի բան էլ չենք անելու, անիմաստ ենք համարում։
