Թուրքիայի ՊՆ-ը հայտարարում է
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները զորք չեն ուղարկել Սիրիա և մտադիր չեն դա անել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: «Մտքեր չկան այն մասին, որ թուրք զինվորները մտնեն Սիրիա»,- ասել է նախարարը: Շաբաթ թուրքական հրետանին գնդակոծել է քուրդ ինքնապաշտպանական ուժերի մարտիկներին Միննեհ ավիաբազայում և մերձակա գյուղում: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա անվանել է պատասխան քայլ քրդերի «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության կողմից Թուրքիայի սահմաններին սպառնալիքի հետ կապված և նրանից պահանջել է թողնել իր դիրքերը Հալեպից հյուսիս, ինչը սիրիացի քրդերի կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը մերժել է: Այդ գործողություններին ի պատասխան՝ Սիրիայի իշխանությունները կիրակի նամակներ են ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին: Նամակներում ասվում է, որ Դամասկոսը վճռականորեն դատապարտում է «Թուրքիայի կողմից հարձակումները Սիրիայի բնակիչների վրա, ինչպես նաև Անկարայի կողմից արաբական պետության տարածքային ամբողջականության խախտումը»: Դրանցում նաև համաշխարհային կազմակերպությանը կոչ է արվում «կատարել իր պարտավորությունները և վերջ դնել թուրքական ռեժիմի հանցագործություններին»:
