«Խոսեցին, բայց խոսքից գործի անցնել չկարողացան»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին չեն հետաքրքրում առաջիկա ավագանու ընտրությունները, քանի որ, ըստ նրա, այնքան շատ խնդիրներ կան երկրում, որ ավագանու ընտրությունները տասներորդական տեղում է: Միևնույն ժամանակ նա նշեց. «Եթե միանային մի քանի ուժեր, մենք այդ դրոշի տակ կաջակցեինք այն ուժերին, որոնք ավագանու ընտրությունները համարում են նախնական քայլ՝ հետագա մեծ փոփոխությունների համար: Բայց, եթե Նիկոլ Փաշինյանն իր մեջ ուժ գտներ և ազդարարեր, որ մենք առաջադրված ենք, բայց բոլորին կոչ ենք անում ձայնը տալ Զարուհի Փոստանջյանին, որովհետեւ հարցն այն չէ, որ պետք է համայնքի ղեկավար դառնա, այլ մեծագույն համայնքն է, որով սկսում ենք լուրջ փոփոխությունների գործընթացը, բնական է՝ մենք էլ առանց որեւէ պահանջ ներկայացնելու կասեինք՝ մենք էլ ենք միանում, դարձնում ենք՝ ՀՀ ժողովրդավարության հենակետը, բայց նման բան չկա. ոչ Զարուհին է ընդունակ այդպիսի ռազմավարական ընկալման, ոչ էլ՝ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ խոսեցին, բայց խոսքից գործի անցնել չկարողացան»:
