Ի՞նչ կստանա հայկական կողմն Յուրի Խաչատուրովի նշանակմամբ

«168 ժամի» հետ զրույցում ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, ողջունեց, որ ի վերջո այս հարցի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրները համաձայնության եկան, ինչն իր համար սպասելի չէր։ Նրա խոսքով՝ իր համար բացատրելի էր այն իրավիճակը, որը ստեղծվել էր այս հարցի շուրջ, քանի որ ՀԱՊԿ-ն ՆԱՏՕ չէ։ ՀԱՊԿ-ը, նրա խոսքով, մեկ պետության ջանքերով, մեկ պետության շուրջ կառուցված պաշտպանական կառույց է, որի բոլոր անդամներն ամուր թելերով կապված են միայն Ռուսաստանին։ «Այս կազմակերպության բոլոր անդամները չունեն մեկ ընդհանուր նպատակ կամ թիրախ, այդ նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, իսկ Բելառուսին ու Հայաստանին, Ղազախստանին ու Հայաստանին քիչ բան է կապում այս ոլորտում, ավելին, այս երկրները խորը հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, այդ պատճառով այս երկրները խուսափում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումից կամ փորձում հերքել այն հայտարարությունները, որոնք Բորդյուժան էր տարածում ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, քանի որ այս երկրներին պետք չէ միջամտել ԼՂ հակամարտությանը, պետք չէ զորքեր ուղարկել Ղարաբաղ կամ Հայաստան պատերազմելու Ադրբեջանի դեմ։ Թեև նման խնդիր ՀԱՊԿ-ում չի կարող առաջանալ, քանի որ Ղարաբաղը, ի վերջո, Հայաստան չէ, ՀԱՊԿ-ն չունի պարտավորություններ Ղարաբաղի նկատմամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքում այս հարցի վերաբերյալ կոնսենսուս ձեռք չէր բերվի, թեև նորանշանակ քարտուղարը ՀԱՊԿ պաշտոնյա է, ով պարտավոր է շարժվել ՀԱՊԿ օրակարգով, և ոչ՝ Հայաստանի։ Կարծում եմ՝ հենց այդպես էլ լինելու է, առանց նման վստահեցումների՝ ՀՀ ներկայացուցիչ այդ պաշտոնում չէր նշանակվի»,- ասաց ռազմական վերլուծաբանը։ Հարցին, թե՝ ի՞նչ կստանա հայկական կողմն այս նշանակմամբ, ռուս փորձագետը պատասխանեց՝ դիրք այս կառույցում, բայց ոչ ավելին։ «Սա զուտ արարողակարգային պաշտոն է, որոշումները, ըստ էության, կայացնում է ռուսական կողմը՝ հաշվի առնելով իր գործընկերներին։ Այնուամենայնիվ, այս պաշտոնը հնարավորություն կտա այս հարթակն օգտագործել և Հայաստանի անվտանգության խնդիրներն ավելի լսելի դարձնել, դրանք ներկայացնել Հայաստանի տեսանկյունից, սա արգելված չէ, և ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել՝ ցանկության և ունակության դեպքում։ Դժվար է ասել, թե ինչ ազդեցություն դա կունենա՝ հաշվի առնելով նույն Բելառուսի և Ղազախստանի կեցվածքն այս հարցերում, այնուամենայնիվ այդ խնդիրների բարձրաձայնումը կընդլայնի իրազեկումը, ինչպես նաև՝ ՀՀ անվտանգության մակարդակը»,- նման կարծիք հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am