«Ես չեմ ստիպել, ով որ ստիպել է, թող տեր կանգնի». Իգնատի Առաքելյան
Այսօր Քաղցրաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց և պահանջում էին 2015 թվականին մթերված խաղողի գումարը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Վինար» ընկերության վրա ազդեցության լծակներ կան, սակայն գումարը տալու լծակ չկա: Ինչպես տեղեկացրեց՝ ՀՀ վարչապետի և իրավապահ մարմինների հետ քննարկում կիրականացվի այդ թեմայով: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ժամանակին կառավարությունը մթերող ընկերություններին ստիպել էր գյուղացիներից ամեն գնով մթերել խաղողը, և այսօր դա է պատճառը, որ նման խպնդրի առջև են կանգնած, Իգնատի Առաքելյանն ասաց. «Ես չեմ ստիպել, ով որ ստիպել է, թող տեր կանգնի։ Ես պատասխանատու եմ, բայց ես չեմ ստիպել գնալ գնել: Այդ ընկերությունը լիցենզիա չուներ, ես զարմանում եմ, այդ ընկերությունն առաջին անգամ է գնում կատարել ու իրեն էլ վաճառել են, ինչո՞ւ»։
