Պուտինի ու Թրամփի նոր բախմանը սպասելիս

Գործ ունենք նոր Թրամփի հետ Խիստ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Սիրիայի շուրջ` աշխարհաքաղաքական խաղացողների շահերի տեսանկյունից: ԱՄՆ-ի կողմից հրթիռակոծումը առաջին ազդանշանն էր, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխվում է և գործ ունենք նոր Թրամփի հետ և այն ինչ կանխատեսվում էր մինչև նրա նախագահություն այսօր որևէ կապ չունի ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության հետ: Թրամփը հասկացնել տվեց, որ Մերձավոր արևելքը չի համարում Մոսկվայի ազդեցության գոտի։ ԱՄՆ-ՌԴ լարվածություն ըստ ամենայնի կմեծանա: Ռուսաստանն էլ իր հերթին ակտիվանում է Լիբիայում ու Աֆղանստանում` կարծես, առաջ քաշելով ԱՄՆ-ՌԴ շահերի հակասության նոր հարթակներ, բանակցությունների նոր հնարավորություններ: Ուշագրավ է այստեղ, թե արդյոք ռուս-թուրքական` կամաց-կամաց բարելավվող հարաբերությունները կարո՞ղ են կրկին վատթարանալ Սիրիայի հարցում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասադի հարցում Վաշինգտոնն ու Անկարան նույնական դիրքորոշում են բռնել: Թրամփն ու Էրդողանն` ընդդեմ Ասադի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ժամանակ հայտնել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի հետ կապված միջադեպից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, հաղորդեց Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Զրույցի ընթացքում Թրամփը երախտագիտություն է հայտնել էրդողանին քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։ Նրանք գործիչները քննարկել են նաև ԴԱԻՇ-ին հակազդելու հարցերը և համագործակցությունն ընդդեմ բոլոր խմբերի, որոնք օգտագործում են ահաբեկչությունը՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Մի քանի օր առաջ տեղի էր ունեցել նաև Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել է Սիրիայում իրավիճակի զարգացումը: «Քննարկվել է Սիրիայում իրավիճակի զարգացումը: Երկկողմ ցանկություն է արտահայտվել շարունակելու համագործակցությունը հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, ինչպես նաև միջսիրիական բանակցությունների գործընթացի աջակցության ուղղությամբ ինչպես Աստանայի, այնպես էլ ժնևյան ձևաչափով»,- ասվում էր հայտարարության մեջ: Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարվածը դժվարացրել է քաղաքական կարգավորման ուղիների որոնումը, հնարավոր է՝ կանխամտածված, նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Այս ենթատեքստում մենք քննարկել ենք ԱՄՆ ավիացիայի անհամաչափ, ագրեսիվ գործողությունները, երբ հարվածներ են հասցվել Սիրիայի ավիաբազային, որոնք իրավիճակը միայն խորացրել են և դժվարացրել, գուցե կանխամտածված, քաղաքական կարգավորման որոնումը»: Միաժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը կկենտրոնանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի վրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու վերաբերյալ։ Լավրովը նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել երկկողմանի հարաբերությունների վերականգնման շուրջ։ ԱՄՆ-ը փոխեց քաղաքականությունը Սիրիայում Ինչո՞ւ ԱՄՆ-ը բավականին արագ փոխեց իր առաջնային քաղաքականությունը Սիրիայում. ի՞նչը նպաստեց այդ փոփոխությանը, և ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, այս հարցադրումներն է ներկայացրել իրանական Rezalat-ը` 1in.am-ի փոխանցմամբ: ԱՄՆ-ը սիրիական ճգնաժամի հենց սկզբից Բաշար Ասադի նկատմամբ հստակ քաղաքականություն էր վարում՝ պնդելով, որ սիրիական ճգնաժամի կարգավորման բանալին Ասադի պաշտոնաթողությունն է: Ընդհանրապես Սիրիայում ԱՄՆ վարած քաղաքականությունը կարելի է հետևյալ երեք բաղադրիչներով բնութագրել՝ Բաշար Ասադի պաշտոնանկությունը, ԴԱԻՇ-ի դեմ պայքար, Ասադի հակառակորդ, այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմությանն» աջակցություն: ԱՄՆ-ը, հետևելով իր քաղաքականության վերոնշյալ բաղադրիչներին, որոնք էականորեն տարբերվում են Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումներից, սկսեց իր ներկայությունը Սիրիայում ապահովել «համբերել և սպասել» սկզբունքի համաձայն: Մնալով «ստվերում»՝ նրանք փորձեցին նպաստավոր պայմաններ ստեղծել տարածաշրջանում իրենց դաշնակիցների համար՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի համար: ԱՄՆ-ի համար կարևոր էր Սիրիայում չընդհատվող պատերազմը, քանի որ այդ պատերազմում միմյանց դեմ դուրս եկան ԱՄՆ-ի թշնամիները՝ մի կողմից Ալ-Քաիդան, մյուս կողմից Սիրիան՝ իր դաշնակիցներով՝ Իրանի և Հեզբոլլահի հետ: Ռուսաստանի մուտքը Սիրիա և Իրանի բազմաբաղադրիչ ներկայությունն այնտեղ թուլացրին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դիրքերը: Հալեպի ազատագրումից հետո ստեղծված իրավիճակը խառնեց բոլոր խաղաքարտերը և սպառնալիքի տակ դրեց ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը: Նման պարագայում միանգամայն բնական է սեփական նպատակները իրագործելու նոր ուղիների փնտրտուքը՝ Սիրիայում իր դիրքերը ինչ-որ կերպ ամրացնելուն ուղղված նոր ռազմավարության մշակումը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը վերջին շաբաթում նշեց, որ Ասադի նկատմամբ որոշ քաղաքական իրականություն է ձևավորվել, որը պետք է իրենք ընդունեն՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը: «Այժմ մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակի վրա. դա կլինի մեր առաջնահերթությունը»,- ասել է նա: Սիրիայում, այսպիսով, ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթության փոփոխությունը կարևոր նշան է. Իրականում ԴԱԻՇ-ի դեմ պայքարը այն ընդհանուր քաղաքականությունն է, որ միավորում է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Վաշինգտոնը, գնալով Ռուսաստանի հետ համագործակցության, փորձում է առաջ տանել իր քաղաքականությունը, որը կարող է հանգեցնել հետևյալին. Ռուսաստանի հետ համագործակցելով՝ նա կարող է մասնակցել Սիրիայի ապագային վերաբերող համաձայնությանը: Եվ հաջորդը` Իրանին հիմնական խաղացողից կվերածի պասիվ խաղացողի: Եվ այս նոր իրավիճակում արդեն Սիրիան կդադարի լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի մարտադաշտը. այն կդառնա որոշակի համակեցության դաշտ: Բաշար Ասադի դիրքերի ամրապնդմանը, Ասադին եվրոպական երկրների լուռ, ոչ ցուցադրական աջակցությանը զուգահեռ ԱՄՆ-ն ստիպված էր ընդունել նոր իրականությունը և աստիճանաբար փոխել իր դիրքորոշումը Ասադի վերաբերյալ: Մյուս կողմից էլ Ռուսաստանը աստիճանաբար փոխում է իր դիրքորոշումը սիրիական ռեժիմի հակառակորդների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը «չափավոր ընդդիմություն» է համարում: Այս երկու մոտեցումները կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աստիճանաբար վերանան երկու կողմերի տարաձայնությունները Սիրիայի հարցում: Իհարկե, ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության հեռանկարը վերոնշյալ պայմանավորվածության շրջանակներում դեռ հարց է, թե ինչի կհանգեցնի. դա պարզ կլինի Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումից: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ» «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞ «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ Դուք կարող եք Ադրբեջան ձեր այցի շրջանակում գերությունից ազատել հայերին. Թաթոյանի ուղերձը՝ Վենսին (video) Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2 Կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց Ինչպես Սամվել Կարապետյանը 400 մլն դրամ ներդրեց և վերակառուցեց Լոռու մարզի Տաշիրի մշակույթի տունը (video) Քաղաքացիական հագուստով եկեղեցին հսկում են, սա խայտառակություն է․ Տեր Պսակ (video) «Գագարի մոտ» ռեստորանի մոտ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. shamshyan.com Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում. Անուշ Պողոսյան Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը․ Թրամփ Թեհրանից դեպի Երևան երկու չվերթ չեղարկվել է Եկեղեցու դեմ շարունակվող հալածանքի հարցում խնդրահարույց է հայ «մտավորականության» անտարբեր կեցվածքը Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկը Երբ է այս ամենը վերջանալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am