Մակրոնը 3 տոկոսի առավելություն ունի լե Պենի նկատմամբ
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի նախագահի թեկնածու, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ 3 տոկոսի առավելություն ունի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ: Այդ մասին վկայում են Harris Intercative ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ապրիլի 20-ին։ Ի աջակցություն Մակրոնի, հանդես է գալիս ընտրողների 25 տոկոսն այն դեպքում, երբ լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 22 տոկոսը: Երրորդ տեղը բաժանել են «Ըմբոստ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժանկ Լյուկ Մելանշոնը եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որոնք ստացել են ձայների 19-ական տոկոսը: Հարցումն անցկացվել է ապրիլի 18-19-ին, դրան մասնակցել է գրեթե 3 հազար մարդ:
