Բոլոր մեքենաները չէ, որ վճարում են հարկերը.նախարարը՝«Յանդեքս» -ի հարկերի մասին
«Նախարարությունը ահագին գործեր է արել: Տարվում են և ճանապարհաշինության և տրանսպորտային ոլորտում նոր նախաձեռնություններ, իսկ ռեալ արդյունքները դուք գնահատեք, խնդրում եմ», -կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյան նախարար Վահան Մարտիրոսյանը։ Անդրադառնալով «Յանդեքս» տաքսի ծառայության մասին խոսակցություններն, թե հարկերը չեն մուծում, նախարարը նշեց. «Այդքան էլ այդպես չի, հարկերը, բնական է, մուծում են այն վարորդները, ովքեր ուղևորափոխադրում են կատարում, այնտեղ մենք բաժանում ենք այն ծառայությունը, որը որ էլեկտրոնային մատուցվում է, բայց այն մեքենաները, որոնք որ ուղևորափոխադրում կատարում են, նրանք պարտավոր են վճարել:Ըստ ներկայացրած բազաների՝ բոլոր մեքենաները չէ, որ վճարում են հարկերը։ Դրա համար մենք ժամանակ առ ժամանակ ստուգումներ ենք կազմակերպում և հայտնաբերում»։
