Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքները կապահովվեն բնակարաններով.նախագահ
«Ազգ-բանակ-2017» համաժողովի բացմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ,որ պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակել ամրապնդել հասարակության հարգանքն ու սերը դեպի հայոց բանակը: «Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև շարունակելու է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:Պաշտպանության նախարարին հանձնարարել է, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար », - հայտարարեց հանրապետության նախագահը։ «Այս խնդիրը վերջնականապաես պետք է լուծվի ամենուշը մինչև 2019 թվականի ավարտը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։
