Պուտինը սպառնում է. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անհանգստություն է հայտնել՝ կապված ռուսական միջուկային զենքի հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սթոլթենբերգի խոսքով՝ «ամեն դեպքում սպառնում է» դրա կիրառմամբ։ «Իսկ ռուսական զորքերը ցուցադրաբար համապատասխան զորավարժություններ են անցկացնում»,- հայտնել է նա Bild պարբերականին։ Սթոլթենբերգը հստակ հասկացրել է, որ ՆԱՏՕ-ն հանգիստ չի հետևի միջուկային սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ չի կարելի իջեցել «շեմը»՝ միջուկային զենքի կիրառման համար։ «Քանի դեռ միջուկային զենք գոյություն ունի, այն կլինի զսպման մեր քաղաքականության մաս»,- նշել է Սթոլթենբեգը։ Դաշինքի գլխավոր քարտուղարը, սակայն, Ռուսաստանին թշնամի չի անվանել, ինչպես, նրա խոսքով, արել է դա Պուտինը դաշինքի նկատմամբ։ «Աշխարհը չափազանց բարդ է՝ այն բարեկամների և թշնամիների բաժանելու համար։ Առանց Ռուսաստանի մենք չենք կարող լուծել խոշորագույն հակամարտությունները»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
