Վլադիմիր Գասպարյանը հակադարձել է վարչապետին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն: Վարչապետը դիմելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ ասել է. «Պարոն Գասպարյան, խնդրում ենք ձեզանից՝ այսօր չունենալով տույժ տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա»: Սակայն Վլադիմիր Գասպարյանը հակադարձել է. «Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա կեղտոտ է, պետք է միանգամից սկսվի այդ աշխատանքները, եթե պետք է օժանդակենք, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է «տրասայի» վրա, մոտենա, ասի, որ դուք տուգանվում եք կամ և այլն, և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Հակաճառելու են, բայց մենք արդեն զբաղվում ենք»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am