Գուգարաց թեմում վերաօծվեց Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցին
Ապրիլի 19-ին Գուգարաց թեմի Գարգառ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու վերաօծման արարողությունը: Գյուղի միակ եկեղեցին կառուցվել է 1907 թվականին և մինչ վերանորոգվելը գտնվում էր վթարային վիճակում: Բացի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, գյուղում կան ևս երկու` Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Նշան մատուռները, սակայն Սուրբ Հովհաննես եկեղեցին, միշտ սիրված է եղել բնակիչների կողմից ու չնայած վթարային վիճակին` տարին մի քանի անգամ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել են կնունքի արարողություններ: Եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը 2014 թվականին կազմակերպել են Գարգառ գյուղում հյուրընկալված «Լույս» կրթական հիմնադրամի ուսանողները` ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի: Տիկին Ժակլինը հանգանակված գումարին հավելել է նաև իր հարսանեկան արարողությանը ստացած դրամային նվերները: Մանրամասները ՝ «Ժողովուրդ»-ում:
