Թուրքիայից զինված շարասյուն է մուտք գործել Սիրիա
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 12 պիկապներից բաղկացած շարասյունը, որոնք հագեցած են խոշոր տրամաչափի գնդացիրներով, Թուրքիայի սահմանից մուտք են գործել երկրի տարածք։ Վստահեցվում է, որ շարասյունը բաղկացած է եղել մոտ 100 զինված անձնացից, որոնց մի մասը, ենթադրաբար, զինվորներ ու վարձկաններ են Թուրքիայից։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե նրանք ինչ նպատակով են մուտք գործել Սիրիայի տարածք և ուր են գնում։
