Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել «Վենետիկյան պալատի» տիրոջ որդուն. Hraparak.am
Երևանում գիշերը թեժ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել: Ըստ աղբյուրի՝ ասում են, թե Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի են ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ Սերգեյ Աբովյանին: Վերջինս 25 տարեկան է, զբաղվում է գործարարությամբ, մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
