Լոշմանովին Գյումրիում փնտրում են ուղղաթիռներով
Երեկ լուրեր տարածվեցին,որ ռուսական 102-րդ ռազմաբազայից ռուս զինծառայող է փախել:Երեկվանից վերջինիս փնտրելու աշատանքերում ներգրավված ոստիկանությունը Երեկվանից ոստիկանությունը ստուգում է Գյումրու Մուշ թաղամասի բոլոր բնակարանները, երեկ երեկոյան արդեն նկատելի դարձավ, որ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում: Դմիտրի Լոշմանովի փախուստը ռուսական 102-րդ ռազմաբազայից գյումրեցիների մոտ անհանգստություն է առաջացրել: Այսօր արդեն ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը տեղեկացրեց,որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողի որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են: Տեղեկացնենք, որ երեկ տարածված տեղեկատվության համաձայն՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել: Անհետ կորած զինվորականը պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովն է, ով ապրում է հանրակացարանում և անհետացել է գնումներ կատարելու նպատակով խանութ գնալուց հետո: Այսօր ցերեկային ժամերին որոնողական աշխատանքներին ներգրավվել էին 3 ռազմական ուղղաթիռներ, որոնք ցածր բարձության վրա պտույտներ էին գործում քաղաքի վրա:
