«Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է». Փոստանջյանը՝ ռուսաստանաբնակ գործարարի ֆինանսավորման մասին

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե ռուսաստանաբնակ գործարար, «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանն է ֆինասնավորում իր ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մամուլն այսօր գրել է, թե Փոստանջյանը միլիարդների կարողություն ունեցող գործարարի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից: Նշենք, որ «Ռուցոգ ինվեստ»-ը Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ:

 – Նախ պետք է ասեմ, որ, իհարկե, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկեր-բարեկամն է, և հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով մեծ մտավորական է նաև։ Ոչ միայն գործարար է, այլ նաև ղեկավարում է և ստեղծել է, հիմնադրել է թանգարան Մոսկվայում, և իմ ընկերն է։ Բայց, ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կարող եմ ասել, որ մենք աջակցություն կարող ենք ստանալ ցանկացած հայից, որովհետև մեզ ցանկանում են աջակցել բազմահազար հայեր, և այդ մասին նրանք նաև հայտնում են մեզ հենց կուսակցության հիմնադրման օրվանից՝ աշխարհի տարբեր ծայրերից, այնպես որ, Ռուբեն Ցոլակովիչն իմ լավ ընկերն է, բայց ֆինանսական տեսանկյունից մենք կարող ենք աջակցություն ակնկալել և ստանալ բազմաթիվ հայերից՝ աշխարհի տարբեր ծայրերից։ – Բայց նրանից նույնպե՞ս ֆինանսական աջակցություն ստացել եք։ Ո՛չ, նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է։ – Նա ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։ Նորից ընդդիմադիր հայացքներ ունի՞ ինչպես Դուք, նա կիսո՞ւմ է Ձեր ընդդիմադիր հայացքները։ Որովհետև սովորաբար ռուսաստանաբնակ գործարարները իշխանամերձ են լինում։ Կարծում եմ, որ Դուք տեղեկացված եք, որ նրա կողմից հրապարակվեց մի հայտարարություն, որը վերաբերվում էր Հայաստանի գործող իշխանություններին։ Իհարկե նա այստեղ նաև իր բարեգործությունն է իրականացրել, բայց միայն բարեգործություններով հնարավոր չէ երկիրը ուղղել կամ շտկել, կամ տնտեսական վիճակը բարելավել։ Նա հասկանում է, որ քաղաքական համակարգը պետք է փոխվի, և այդ մասին նա նաև հրապարակավ ելույթ է ունեցել։ – Նա որևէ առումով կապ չունի՞ «Երկիր ծիրանի» կուսակցության հետ՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև գաղափարական։ Նա լավագույն ընկերն է, կարծում եմ նաև իմ գաղափարական հայացքները կկիսի, որովհետև մենք իր հետ ընկերներ ենք և խոսել ենք այս ամենի մասին։ – Տիկին Փոստանջյան, պարզ է բոլորին է, որ այսօր քաղաքականությունը, կուսակցություն պահելը բավականին լուջ ֆինանսներ է պահանջում, և նաև առաջիկայում ավագանու ընտրություններն են, նորից բավական գումարներ անհրաժեշտ կլինեն, որտեղի՞ց եք հայթայթում այդ գումարները։ Համայն հայությունը հետաքրքրված է՝ ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, և երբ մենք ներկայացրեցինք մեր քաղաքական հայտը, ապա աջակցության վերաբերյալ հայտերն, իրենց կողմից հայտարարությունները և կապը բազմաթիվ է, նրանք ցանկանում են մեզ աջակցել և պատրաստ են այդ աջակցությունը ցուցաբերել։ Ես ստանում եմ տարբեր հեռախոսազանգեր և նամակներ, մեր հայրենակիցները իրոք սրտացավ են մեր հայրենիքով և հասկանում են՝ եթե այս պահին հայրենիքին սատար չկանգնեն՝ հենց քաղաքական տեսանկյունից, քաղաքական գործընթացների մեջ չներգրավվեն, ապա մենք հնարավոր է նաև կորցնենք մեր հայրենիքը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am