Պայմանավորվել են
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են ակտիվացնել դիվանագիտական հարաբերությունների և այլ կառույցների գծով համագործակցությունը` Մյունխենում ընդունված Սիրիայի աջակցության միջազգային խմբի հայտարարության իրականացման նպատակով: Նշվում է, որ ԱՄՆ և ՌԴ ղեկավարների զրույցը բաց ու գործնական բնույթ է կրել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախաձեռնությամբ:
