Էրդողանի զսպիչ ուժը կարող է լինել Պուտինը. դեսպան
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Հայելի ակումբում նշեց, որ Թուրքիայի` եվրոպական ուղղության մեջ անշրջելի իրողություն է կատարվում և այս երկիրը ցանկանում է մահապատժի դրույթը մտցնել, որը նրան կհեռացնի եվրոպական ընտանիքից: Նրա համոզմամբ՝ այժմ Թուրքիան ավելի կոշտ քաղաքականություն կվարի Սիրիայի հիմնախնդրում: «Էրդողանի հիմնական երազանքներից մեկը Օսմանյան կայսրության վերականգնումն է` առաջին հերթին Սիրիայում: Նա ամեն ինչ անում է, որ Սիրիայից դուրս չգա: Այստեղ է, որ նա անհամաձայնություններ ունի Ռուսաստանի հետ: Էրդողանը դաժան գործիչ է ու շատ բաների առաջ կարող է չկանգնել։ Նրա միակ զսպիչ ուժը կարող է լինել Պուտինը։ Ի դեպ, ռուս-թուրքական լավ հարաբերությունները բխում են մեր շահերից»: Արման Նավասարդյանն այն կարծիքին է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավ լինելը դրական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա:
