Մի խումբ ծնողներ բողոքել են Ամերիկյան համալսարանի կրթության որակից, ուսման վարձից
«Փաստ» օրաթերթի խմբագրությունը նամակ է ստացել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնես Բակալավրի ֆակուլտետի ծնող Աննա Առաքելյանից, որտեղ նա բակալավրիատի մի խումբ ծնողների անունից բողոքում է Բիզնես ֆակուլտետի կրթության որակից, դասավանդման ոչ ամերիկյան մեթոդներից ու ուսման վարձի անհամարժեք բարձր լինելուց։ Թերթի հետ զրույցում Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանն անդրադառնալով բողոքին, նշել է. «Եթե մենք որակյալ դասախոսների չվճարենք, իրենք կգնան դուրս։ Մեր համալսարանը համեմատում են Հարվարդի հետ, լավագույն համալսարանների հետ են համեմատում, բայց էդպիսին դառնալու համար մեր ուսման վարձը պիտի լինի 60 հազար դոլար։ Եթե լրիվ գումարը գանձենք ուսանողներից, կլինի 8 հազար դոլար տարեկան, ոչ ոք չի կարող վճարել։ Մենք անցած տարի 330 հազար դոլարի դեֆիցիտ են ունեցել, բայց ուսանողին իր կրթաթոշակը տալիս ենք»։
