«Հրապարակ» թերթը գրում է. «ՕՐՕ դաշինքը փլուզման եզրին է: Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք- չարչարանքի համար:
Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։ Դեպրեսիան այնքան է խեղդել, որ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն անգամ ֆոտոսեսիաներ չի անում: Հատկապես վիրավորված է ՕՐՕ-ի երկրորդ էշելոնը, որը ջանք ու եռանդ չի խնայել, սակայն մնացել է ստվերում:
«Բացարձակ որեւէ տեղեկություն չունենք, ոչ հեռախոս են վերցնում, ոչ էլ գալիս են, չգիտենք ինչ է լինելու, սպասում ենք Օսկանյանի վերադարձին, կարծում եմ՝ շատերը կլքեն դաշինքն էլ, կուսակցությունն էլ, առաջինը ես դուրս կգամ իմ թիմով»,- ասաց «Հրապարակ»-ի աղբյուրը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից