Մարտի 1-ի «ոդիսականը» /տեսանյութ/
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բանակցությունները՝ մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնելու շուրջ դեռ շարունակվում են: Փետրվարի 12-ին Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսի ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ընդգծեց, որ եկող շաբաթ ամեն բան պարզ կդառնա: «Բանակցույթյունները շարունակվում են, դրական ընթացքում են, կողմերն արտահայտել են իրենց փոխադարձ դիրքորոշումները մարտի 1-ի վերաբերյալ: Այս բանակցությունները ոչ միայն ՀԱԿ-ի հետ են, այլեւ այլ ուժերի: Արդյունքները պարզ կլինեն մինչեւ մյուս շաբաթվա սկիզբ»,-ընդգծեց Չուգասզյանը: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այս պահին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում Հայաստանում տարբեր երկրների դեսպանների հետ և նրանց հետ քննարկում Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական իրավիճակը: Չուգասզյանը անդրադարձավ նաև Հայաստանի ներքին քաղաքական դաշտում ծավալվող մի շարք խնդիրների: Նա նշեց, որ իշխանությունները փորձում են Գյուլնազ տատի հեքիաթների շնորհիվ շրջանցել 2017 թվականի ընտրություններին նախապատրաստվելու գործընթացի իրական պատկերը, և հանգամանորեն անդրադարձավ իշխանական համակարգի կողմից վերափոխվող երևույթների պատմությանը: Նշենք, որ մարտի 1-ին «Նոր Հայաստան»-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Նույն օրը հանրահավաք է հրավիրել նաև Հայ ազգային կոնգրեսը: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
