Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել է մարմնական վնասվածքներով տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 44-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ապրիլի 15-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 շենքի հետնամասում գտնվող շինհրապարակում տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում ՝ շինհրապարակի փոսում` բետոնե պատի տակ, հայտնաբերվել է տղամարդու դի` բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Պարզվել է տուժողի ինքնությունը, ով 44 տարեկան է՝ հաշվառված Գեղարքունիքի մարզում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառը պարզելու համար, որի կատարման ընթացքում՝ դիահերձմամբ, մասնագետները հայտնաբերել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց թվում՝ կոտրվածքներ, սալջարդ վերքեր։ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, մշակվել է քննչական պլան և իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am