Թուրքիայի հանրաքվեի արդյունքները խորացրեցին թուրք հասարակության բեւեռացումը. թուրքագետ
Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները խորացրեցին թուրք հասարակության բեւեռացումը։ Նա տեղեկացրել է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը՝ ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների փաթեթը, «ձախողվել է» Անկարայում ու Ստամբուլում։ «Նախկինում այդ քաղաքներն աջակցում էին իշխող կուսակցությանը։ Կեսից ավելի մեծ քաղաքներում չեն աջակցել իշխող կուսակցությանը։ Միջերկրածովյան ու քրդաբնակ շրջանները դեմ են քվեարկել: Իսկ քրդերի դիրքորոշումը պայմանավորված է թուրքական իշխանությունների կտրուկ քաղաքականությամբ։ Ընդհանուր պատկերը հանգեցրել է թուրք հասարակության բեւեռացման խորացմանը», - նշել է Լեւոն Հովսեփյանը։
