Կարևոր իրադարձություն Հայաստանի համար
«Արգենտինական գինու շաբաթ» խորագրով միջոցառումները Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան լրագրողներին տեղեկացրել է, որ Արգենտինայի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում մեծացել է Արգենտինայից Հայաստան գինու ներկրման ծավալը:Հայաստանի տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ նշել է, որ սա կարևոր իրադարձություն է, քանի որ կարող է նպաստել միջմշակութային երկխոսությանը, մշակութային բազմազանությանը, այս պարագայում նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը:
«Պայմանավորվածություն կա, որ նախաձեռնությունը պետք է լինի շարունակական, որ հետագայում նաեւ հայկական գինին, մշակույթը ներկայացվեն Արգենտինայում»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:
