Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի տներից մեկի բակում խոտի դեզ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր գյուղացիների հետ կանխել են կրակի տարածումը, սակայն խոտի դեզը, որտեղ եղել է մոտ 700 հակ խոտ, ամբողջովին այրվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խոտի հակը պատկանել է նույն գյուղի բնակիչ Հովհաննես Սարգսյանին, ով գյուղի էլեկտրիկն է; Թե ինչն է եղել առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի




