Պատը փլվել է հղի կնոջ վրա. պայթյունի դաժան հետևանքները
Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվել է փողոցում: Գազի արտահոսքից առաջացած պայթյունը ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեբանական լուրջ վնասներ է հասցրել այս ընտանիքին: Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշեց, որ իր մարմնի 55 տոկոսը այրված է, սակայն ցավն այն է, որ ընտանիքով հայտնվել են փողոցում: "Ես գիշերը՝ ժամը մեկի սահմանում, իմ ննջասենյակում սիգարետ ծխեցի՝ տունը տրաքավ ու ամբողջ պատը փլվեց հղի հարսիս վրա, եղբորս կինը 6 ամսական հղի էր, ես 70 օր պառկեցի հանրապետական հիվանդանոցում, երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Կյանքումս ամեն բան փոխվեց",-պատմեց Արտակ Պետրոսյանը: Արտակի կյանքը փոխվեց, փոխվեց նաև ամիսներ անց ծնված մանկան կյանքը: Երեխան կրում է իր վրա սարսափի հետքերը: Հորեղբոր փոխանցմամբ՝ ճչում է ու լալիս առանց պատճառի: «Էսքան ժամանակ փողոցներում ենք, մեզ ծայրահեղ քայլերի են հասցնում: Ինչ անենք բենզին բերենք լցնենք մեր վրա վառենք, որ ղեկավարների ուշադրությունը գրավենք: Մենք չեն ուզում դա անենք, որ խայտառակ չանենք ազգը» Տեղեկացնենք , որ տունը գտնվում էր Արարատի մարզի՝Այնթափ գյուղի 12-րդ փողոց 10-րդ տուն հասցեում: Արտակը նշեց, որ որ դատավարությունը ձգձգվում է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է բնակարանի համար փոխհատուցում տալուց։ Պետրոսյանների ընտանիքը դիմել է ՀՀ նախագահին՝ հույս ունենալով, որ մի օր «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա կվերցնի ընտանիքին բնակարանով ապահովելու խնդիրը: Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ փետրվարի 8-ին իրենց գոծով դատական նիստ է եղել նշանակված, որը չի կայացեփլ.«Իբր դատախազի հորեղբայրն էր մահացել: Ամեն անգամ մեր դատական նիստերի օրը նույն դատախազի հետ մի բան պատահում է: Զարմանում եմ՝ արդեն քանի տարի նույն տեմպով»: Արտակ Պետրոսյանը փաստեց, որ 3 միլիոն մարդասիրական օգնություն ստանալուց բացի իր ընտանիքը ոչ մի աջակցություն չի ստացել: Աստղիկ Ավագյան
