Սերժ Սարգսյանը ինչու չեզոքազրեց Արտակներին
ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Զաքարյանի ու Արտակ Դավթյանի գործադիր՝ պաշտպանության փոխնախարարների պաշտոնի տեղափոխումը միանշանակ ընկալում չգտավ ու տարատեսակ բացատրություններն այդ առիթով շարունակվում են մինչ օրս։ Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը նրանց չեզոքացնում է, որպեսզի հետագայում Արցախի հետ կապված հնարավոր վիճելի քվեարկությունները անարգել անցկացնի խորհրդարանում։ Երկու Արտակներն էլ համարվում են արցախյան ազդեցության տակ գտնվող անձիք, Զաքարյանը նաեւ ղարաբաղցի է։ Խնդիրն այն է, որ արդեն նշմարվում է Սերժ Սարգսյանի ու Կարեն ու Սամվել Կարապետյանների թեւերի քողարկված հակամարտությունը եւ իշխանության համար պայքարը, որը պետք է հաստատվի 2018-ից հետո, վերջինները լավ հարաբերություններ ունեն Բակո Սահակյանի հետ, իսկ հետագայում վճռական նախագծերի քվեարկության անհրաժեշտություն կարող է առաջ գալ կապված Ղարաբաղի հարցի հետ, որից կարող է բխել իշխանության շարունակականության հարցը, հետեւաբար հիմիկվանից չեզոքացնում է ղարաբաղյան ազդեցության գործիչներին։
