«Էրդողանը երգեց «ա նամ վսյո ռավնո»».Ալ.Իսկանդարյան
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայում անցած շաբաթվա վերջին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, ասաց, որ Թուրքիան ադրբեջանացվում է, Էրդողանն էլ հավակնում է Ալիեւի դափնիներին. «Թուրքիան սուլթանիզացվում է, դա նոր չէ, դա նաեւ ակնհայտ է»: «Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը` «ա նամ վսյո ռավնո»,անդրադառնալով բարեփոխումներին հետեւած ԵՄ-ի բացասական արձագանքի եւ Էրդողանի`դրան հակադարձման մասին ասաց քաղաքագետը: Էրդողանն այսօր հայտարարել է, որ հաջորդ հանրաքվեն լինելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դադարեցնելը,Իսկանդարյանը դա համարում է «սուտ բանավեճ», քանի որ վաղուց որեւէ գործընթաց չկա Թուրքիայի`ԵՄ-ին անդամակցության :
