«Ելք» դաշինքը սպոնտան ձևավորված միավորում է.Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու «Ելք» դաշինքի հետ միասին չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին,ասաց. «Մարտեր իրականացնելիս, նաև ռազմավարություն մշակելիս պետք է հասկանալ, որ բոլոր ուժերը մեկտեղելն այնքան էլ արդյունավետ չէ: Պետք է հաշվի առնել նաև վերջին 25 տարիների փորձը, երբ ինչ-որ մի հարցի շուրջ միավորվում են, հետո, քանի որ այդ միավորները սպոնտան են լինում, իրար համար ոչ նույնատիպ գաղափարների սկզբունքների շուրջ այդ միավորումը ձախողվում է:Ընդհանուր առմամբ, ամբողջ քաղաքականությունն է դա ցույց տալիս: Դու կարող ես լինել մեկ միավորում միայն այն դեպքում, եթե կա մեկ ծրագիր, նույնատիպ սկզբունք ու գաղափարախոսություն: Եթե դրանք չկան, ապա մարտի գնալ մարդկանց հետ, որոնք նույն գաղափարը չեն կրում, արդյունավետ չէ»: Հարցին, թե որոնք են իրենց և «Ելք» դաշինքի տարբերությունները, Փոստանջյանը պատասխանեց. «Ելք»-ը սպոնտան ձեւավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի:
