Օպերայում ռեստորանը կկառուցվի,մտադրությունը չի փոխվել.նախարար
«Անցյալ շաբաթ «Շանթ» հեռուստատեսության եթերում, որը հրապարակվել է նաեւ սոցիալական ցանցերում, ես սպառիչ պատասխան եմ տվել, որեւէ կերպ մեր մտադրությունները չեն կարող փոխվել:Ինձ մնում է միայն կոչ անել, որ մեր հասարակությունը իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերվել ռեստորանին, այն ենթակառուցվածքներին, որոնք նախաձեռնում ենք ստեղծել եւ կառուցել օպերային թատրոնում»,-լրագրողների հետ այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝անդրադառնալով Օպերայում ռեստորան կառուցելու մտադրության և դրա շուրջ բարձրացած աղմուկին: «Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ, չի կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում, ես հասկանում եմ, որ մարդիկ ինչ տեսել են, այն էլ երեւակայում են»,ասաց նա:
