«60 տարում չկարողացա ռուսերեն սովորել, երևի առաջիկա 10-ամյակներում կսովորեմ». Արա Աբրահամյանը տարեդարձի համար գումար չի ծախսել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Արա Աբրահամյանի հետ. - Պարոն Աբրահամյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չէի՞ք հրավիրել ձեր ծննդյան արարողությանը, թե՞ չէր կարողացել գալ: - Ես չէի հրավիրել, որովհետեւ ինքը ծնունդների չի գնում: Վերջին 20 տարին ես նրան ճանաչում եմ, ծնունդների չի գնում, ինչ նախագահ է դարձել չի գնում: - Իսկ ինչո՞վ է պայմանավորված: - Իրեն է պետք հարցնել: Բայց նա ինձ շնորհավորանք է ուղարկել, ես կարդացել եմ: - Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետեւել այդ մաղթանք-խորհրդին: - Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ եւ կուղղեմ: - Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞: - Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի: - Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել: - Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ: - ՌԴ-ում ապրում եք, այդքան շփվում, դժվա՞ր լեզու է: - Դե չգիտեմ, իմ համար շատ դժվար է: Ինձ համար լեզուները դժվար են: - Հայերենից բացի ուրիշ լեզու գիտե՞ք: - Իհարկե գիտեմ, ինձ համար բոլոր լեզուները հավասար են, ռուսերենի նման: Անգլերեն էլ գիտեմ այնքան, ինչքան ռուսերեն: - Այնքան, ինչքան բավարար է շփվելու համար: - Մի կերպ շփվելու համար: - Ժիրինովսկու մաղթանքն էլ էր շատ հետաքրքիր. Ուրի՞շ ինչ հետաքրքիր շնորհավորանքներ եք ստացել: - Չեմ հիշում: Այդքանը ո՞նց հիշեմ: Մեկն ասեց ռուսերեն սովորի, ես ասացի կսովորեմ, մյուսն էլ ասաց Ղարաբաղը մերը լինի՝ ես պիտի աշխատեմ այդ բոլոր ուղղություններով, բա ո՞նց: Ինչքան կստացվի՝ ժամանակը ցույց կտա: - Նվերներին հասցրե՞լ եք ծանոթանալ: Ո՞րն է ձեզ համար ամենաառանձնահատուկ, թանկ նվերը: - Նրանց ներկայությունն ու ուրախությունը, դա է ամենաթանկը, որ մարդիկ եկան, բոլորը ուրախացան եւ դրական մթնոլորտ ստեղծեցին: Հայաստանի, Ղարաբաղի նախագահի ներկայությունն էր շատ թանկ: - Սերժ Սարգսյանի հետ քաղաքական թեմայով զրույց հասցրի՞ք ունենալ: - Ինձ չի թվում, որ ծննդյան արարողությունը հարմար տեղ էր քաղաքական լուրջ թեմաներ քննարկելու համար: - Իսկ հաջորդ օ՞րը: - Հաջորդ օրն այսօր է, ես ձեզ հետ խոսում եմ: - Պարոն Աբրահամյան, Հայաստանում վերջին քաղաքական գործընթացներին չմասնակցեցիք, առաջիկայում այլ պլաններ ունե՞ք այլ գործընթացների մասնակցելու: - Իհարկե ունեմ: Այս պահին չեմ կարող ասել: Կամաց-կամաց կիմանաք: Ծնունդս նոր ենք արել, լավ տրամադրություն է: Ծննդյանս օրվա արարողությանը մասնակցածներից բոլորի ասածը որ անեմ, արդեն բավական է: - Տեղեկություններ կան, որ Ռուսաստանում հայկական դպրոցները փակվում են: Կա՞ նման բան: - Ճիշտ հակառակ տվյալներ ունեմ, որ հայկական դպրոցներ են բացվում: Կարող է ինչ-որ մեկը դպրոց է ունեցել՝ փակել է, ես չգիտեմ: - Լիպեցկի մասին էինք լսել: - Գիտեք, բոլորը պետական դպրոցներ չեն, դրանցից ամեն մեկն ունի իր ֆինանսավորողը, ֆինանսավորումը կտրվում է, փակվում են, բայց այնպես չի, որ որոշում կա դպրոցները փակելու: - Գողական աշխարհի ներկայացուցիչների հրավիրե՞լ էիք ձեր ծնունդին, ինչպե՞ս են ձեր հարաբերությունները նման մարդկանց հետ: - Գիտե՞ք ինչ կա, շատ լավ, ես սկզբից էլ հայտարարել եմ, եկեք ամնիստիա հայտարարենք, մենք ընդհանրապես սիրում ենք մեկս մյուսից շուտ նեղանալ, այնպես չասեց, այնպես չնստեց, այնպես չնայեց: Ասեցի բերեք բոլորս ամնիստիա հայտարարենք, սկսենք ուրախանալը, ոչ մի բան չկա: Շատ լավ մթնոլորտում անցավ, ոչ մի ավելորդ բան չեղավ, ամեն տեղից եկել էին, մոտ 1500-1700 մարդ էր շնորհավորել՝ 67 երկրներից: Ռուսաստանից էլ չկար մի գուբերնիա, մի քաղաքապետ, որ չշնորհավորեր: - Իսկ քանի՞ մարդ էինք հրավիրել: - Մեր բոլոր միջոցառումներին միշտ ավելի շատ մարդ է գալիս, քան մենք հրավիրել ենք: - Ինչքա՞ն գումար եք ծախսել: - Անկեղծ որ ասեմ՝ ռեստորանը անվճար է եղել, բոլոր երգիչներն էլ որ երգել են՝ նվեր են արել: Բոլոր գումարները, որ պետք է ծախսեի՝ տրամադրելու եմ բարեգործական նպատակների:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am