Կարեն Կարապետյանը կենտրոնացել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի վրա
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նորից է փորձում միջամտել Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու գործընթացին: Վարչապետի համար ՀՅԴ-ի նախարարներն այդպես էլ ընդունելի չեն դառնում:
«Բայց քանի որ կոալիցիայի ձևավորմանը խոչընդոտելը վեր է նրա ուժերից այն պարզ պատճառով, որ դա որոշվում է Սերժ Սարգսյանի մակարդակով, Կարապետյանն այս անգամ էլ փորձում է գոնե նախարարների թեկնածությունների վրա ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու է ձգձգվում այդ հարցի շուրջ վերջնական որոշման կայացումը:
Մեզ հայտնի դարձավ, որ Կարապետյանը կենտրոնացել է հատկապես բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի վրա ու չի ցանկանում, որ նոր կառավարությունում նա վերանշանակվի այդ պաշտոնին: Դրան զուգահեռ ՀՅԴ-ն նույնպես չի ցանկանում Մինասյանին ուղարկել կառավարություն, քանի որ նրա գնալով՝ խմբակցությունը բավականին թուլացել-ծուլացել է: ՀՅԴ-ին աշխատող՝ օրինագծեր մշակող, օրենսդրական քննարկումներին մասնակցող, հարկ եղած դեպքում կառավարությանը քննադատող պատգամավոր է պետք, ինչը տարիներ շարունակ գրեթե միայնակ արել է Արծվիկ Մինասյանը», - գրել է թերթը։
