Ռուսաստանի ԱԳՆ-ն անեկդոտ է հորինել ՌԴ-ի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ների մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովնան «իրական դեպքերի վրա հիմնված» անեկդոտ է պատմել «ռուսի, գերմանացու ու բրիտանացու մասին»: Անեկդոտնի հերոսներն են դարձել Ռուսաստանի, Գերմանիայի ու Միացյալ Թագավորության արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Ֆիլիպ Հեմոնդը: «Մյունխենյան համաժողովի ժամանակ պաշտոնյաներին խնդրում են Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածության իրագործման հեռանկարը գնահատել ըստ տոկոսների: Շտայնմայերը հակիրճ տալիս է 51 տոկոս պատասխանը: Լավրովն ասում է, որ բոլոր կողմերը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտիկ գան այս պայմանավորվածության իրագործմանը` տալով 49 տոկոս: Իսկ երբ գալիս է Հեմոնդի հերթը, նա ասում է. «Ամեն ինչում մեղավոր է Կրեմլը»»,-Facebook-ում գրել է Զախարովան:
