Կարեն Կարապետյանը «աչք է դրել» ջրի վրա
Հայաստանի էներգետիկայի համակարգն ամբողջությամբ ռուսական կապիտալին է վստահված՝ և ՀԷՑ-ի սեփականետեր Տաշիր ընկրությունը, և Արմենիա Գազպրոմի սեփականատեր Գազպրոմը ռուսական ընկերություններ են: Մեզ հայտնի է դարձել, որ հերթն այժմ ջրի ոլորտինն է, որի վրա «աչք է դրել» վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը Ֆրանսիական Վեոլիա ընկերությունն է: Հունվարի 1-ից «Վիոլա ջուր» ընկերությանն է տրվել ողջ Հայաստանի ջրամատակարարումը, մինչ այդ ընկերությունը զբաղվում էր Երևան Ջուր ընկերության հավատարմագրային կառավարմամբ: Տեղեկություններ կան, որ վարչապետը լուրջ դժգոհություն ունի այս ընկերության աշխատանքից և հնարվոր է ապագայում հայտնվի բոլորվին նոր օպերատոր, որը կլինի ռուսական ընկերություն:
