Լիբանանահայ նախարարը թիրախ է դարձել՝ «Թուրքիան չեմ սիրում» արտահայտության համար

Լիբանանյան մամուլում և սոցիալական ցանցերում արշավ է սկսվել այս երկրի հայ նախարար Ավետիս Կիտանյանի դեմ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Կիտանյանը թիրախ է դարձել մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ իր անձնական կարծիքը բարձրաձայնելու և Հայաստանը նախընտրելու պատճառով: Հայտնում է  Ermenihaber.am-ը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  MTV Lebanon»  հեռուստաընկերության եթերում հյուրընկալված հայ նախարարը, խոսելով Թուրքիայի մասին, ասել է. «Այս պահին Թուրքիայում շատ խնդիրներ կան: Այս դժվարությունները նրանց համար վատ են, իսկ մեզ համար շատ լավ հնարավորություն են ստեղծում: Ես դրանից շատ գոհ եմ, քանի որ նրանց՝ Թուրքիային, չեմ սիրում»: Կիտանյանը նաև նշել է, որ չի խրախուսում ոչ միայն թուրք զբոսաշրջիկների այցը Լիբանան, այլև մերժում է ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ կապ ունեցող ամեն ինչ, խորհուրդ չի տալիս օգտվել թուրքական արտադրության ապրանքներից և չի ցանկանում որևէ հարաբերություն ունենալ Թուրքիայի հետ: Իսկ հաղորդավարի սադրիչ հարցին, թե ընտրություն կատարելու անհրաժեշտության դեպքում որ երկիրը կնախընտրեր՝ Հայաստանը, թե՞ Լիբանանը, Կիտանյանը պատասխանել է, որ կնախըտրեր Հայաստանը: Կիտանյանի այս հայտարարությունը սվիններով է ընդունվել որոշ լիբանանյան շրջանակների և, իհարկե, թուրքական մամուլի կողմից: Սոցցանցերում նույնիսկ հատուկ արշավ է սկսվել՝ «Կիտանյան, ներողություն խնդրիր, կամ հրաժարական տուր» կոչով: Նախաձեռնության հեղինակները մասնավորապես նշում են, որ որպես Լիբանանի կառավարության ներկայացուցիչ՝ Կիտանյանն ուղղակի իրավունք չուներ հրապարակավ հանդես գալ հակաթուրքական հայտարարությամբ: Նրանց համոզմամբ՝ Լիբանանի նախարարը պետք է առաջին հերթին մտածի հենց Լիբանանի շահերի մասին, ուստի Հայաստանին նախապատվություն տալը ևս ճիշտ չէ:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am