Ծառուկյանը պնդե՞ց, թե Սերժ Սարգսյանը «վռնդեց»

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ից հեռացած ու ՀՀԿ-ում ապաստան գտած պատգամավորները ապրիլի 2-ի ընտրություններից հետո հայտնվել են անհարմար վիճակում։ Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում ունեցավ հանրահայտ ելույթը, իսկ դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հարկադիր հեռացումը, նավը խորտակվելուց առաջ ԲՀԿ-ն լքեցին բազում կուսակցականներ՝ Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, Արագած Ախոյանը, Դավիթ Քոչարյանը, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, Ռուստամ Գասպարյանը եւ այլք, մի քանիսը հետո «անառակ որդու» օրինակով հետ վերադարձան՝ Արայիկ Աղաբաբյանը, Կարամելի Հարութը, բայց մեծ մասը տեղ գտավ իշխանության հովանու ներքո, որտեղից էլ ոմանց հրահրել էին դուրս գալ ԲՀԿ-ից ու թուլացնել այդ ուժը։ Ուշագրավ է, որ նրանք, ովքեր ընդմիշտ հեռացել են ԲՀԿ-ից ու խզել կապը Գագիկ Ծառուկյանի հետ, առանց բացառության իրենց տեղը չեն գտել, Ռուստամ Գասպարյանին, Դավիթ Քոչարյանին, Կարո Կարապետյանին մամուլի տեղեկությունների համաձայն ընդհանրապես թույլ չտվեցին առաջադրվել, իսկ ովքեր էլ առաջադրվել են ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով հաջողության չեն հասել։ Արագածոտնի մարզում նախկին ԲՀԿ-ական երկու թեկնածու էր ընդգրկվել ՀՀԿ ցուցակում՝ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանը, նրանք համապատասխանաբար հավաքել են 2443 և 4443 ձայն, սակայն Բազմասեր Առաքելյանի ձայները օրեր առաջ 7 հարյուրով էլ պակասեցրեցին, քանի որ նրա հարազատ Փարպի գյուղի ընտրությունները չեղյալ հայտարարվեցին՝ հաստատված խախտումների հիման վրա։ Այս թեկնածուն ի տարբերություն Ախոյանի իշխանության բարձրաստիճան հովանավորներ ուներ՝ ի դեմս Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, որի ուղղորդմամբ մարզի զորամասերում քվեարկել էին իր սանիկ Առաքելյանի օգտին։ Այս մարզից ամենաշատ ձայները ստացել է նախկին մարզպետի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը։ Շիրակի մարզում անակնկալ պարտություն կրեց նաեւ Մարտուն Գրիգորյանը, որն ամենասերտն էր հարաբերվում իշխանությունների հետ ու կապեր ունի Շիրակի մարզի քրեական հեղինակությունների հետ։ Մարտուն Գրիգորյանը անցած աշնանը ցանկանում էր Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել, բայց նրան համոզեցին հետ կանգնել ու Սամվել Բալասանյանի հետ փոխանակվեց։ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ թեկնածուների շարքում երրորդն է 10700 ձայնով, զիջում է Արման Սահակյանին ու Ֆելիքս Ցոլակյանին։ Այս մարզում նախկին ԲՀԿ-ական եւս մեկ թեկնածու կար, Մուշեղ Պետոյանը՝ 8799 ձայնով նա հաջորդում է Մարտուն Գրիգորյանին, այնինչ Շիրակից ՀՀԿ-ն ընդամենը երկու պատգամավոր է ունենալու։ Եթե կարողանան համոզել, որ Ֆելիքս Ցոլակյանը վերադառնա նախկին պաշտոնին՝ նախագահի վերահսկողական պետ, ապա Գրիգորյանի բախտը կժպտա, եթե ոչ, ապա նա եւս դուրս կմնա խորհրդարանից։ Ակնհայտ է, որ այս թեկնածուների նկատմամբ իշխանության բարեհաճությունը չզգացվեց, այլապես այլ դասավորվածության մեջ կլիներ նրանց առաջադրումները ու արդյունքներն էլ այլ կլինեին։ Հիմա հարց է՝ այս իրավիճակը Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածության արդյունք է, թե Սերժ Սարգսյանը առանձնապես չի կարեւորել նրանց հարցը։ Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am