Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է խաղաղապահության ոլորտում. ՆԱՏՕ-ի պաշտոնյա
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Անջեյ Կլիմչիկը հայտարարել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետորեն համագործակցում է Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և խաղաղապահ առաքելությունների ուղղությամբ:Ծաղկաձորում «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» սեմինարի ժամանակ նա սել է, որ իրենց հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների ու դրական փորձի փոխանցումը գործընկեր երկրներին: Ինչպես տեղեկացրել է՝ Հայաստանի հետ լայն համագործակցություն ունեն խաղաղապահության ոլորտում. հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում Աֆղանստանում ու Կոսովոյում են:
