Թուրքիան հանրաքվեից հետո պետք է ապահովի դատական համակարգի անկախությունը.ԵԽ
ТАСС-ը փոխանցում է,որ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ապահովել հանրապետության դատական համակարգի անկախությունը։ «Թուրք ընտրողները կողմ են քվեարկել սահմանադրական ուղղումներին։ Հաշվի առնելով վերջնական արդյունքների առաջիկա ամփոփումը՝ թուրքական ղեկավարությունը պետք է մանրակրկիտ քննի հետևյալ քայլերը։ Չափազանց կարևոր է դատական համակարգի անկախության ապահովումը՝ համապատասխան օրենքի գերակայության սկզբունքի, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում», -նման հայտարարություն է հրապարակվել Եվրոպայի խորհրդի կայքում: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը, որում Թուրքիան մտնում է 1949 թվականից, պատրաստ է Անկարային աջակցություն ցուցաբերել այդ հարցում։
