Երկար տարիների պատերազմից հետո Հալեպի հայկական եկեղեցում Սուրբ Հարության պատարագ է մատուցվել /տեսաշար/
Երկար տարիների պատերազմից հետո կիրակի, ապրիլի 16 Հալեպի եկեղեցիներում ղողանջել են զանգերը՝ ավետելով Սուրբ Հարության տոնը, գրում է «Գանձասար» պարբերականը։
Քրիստոսի Հարության և Սուրբ Զատկի տոնի առիթով Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում հավատացյալների հոծ բազմության առջև սուրբ պատարագ է մատուցվել։
Սուրբ Աստվածածին եկեղեցում Բերիո Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն է եղել պատարագիչը։
