«Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կծառայեն Թուրքիայի ժողովրդի և պետության բարօրությանը: Թուրքիան ի զորու է դիմակայել ցանկացած մարտահրավերների ու ճգնաժամերի, քանի դեռ կա հավատարմություն ժողովրդավարության սկզբունքներին և ժողովրդի կամք։ Դրա վառ օրինակ է դարձել 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կանխումը»,-Anadolu գործակալության փոխանցմամբ ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը :
Ապրիլի 16-ի հանրաքվեն ժողովրդի վճառականության ապացույց է՝ որոշելու սեփական ճակատագիրը, երկրի ապագան։
«Ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքները յուրաքանչյուրի հաղթանակն է, ով քվեարկել է «այո» և «ոչ»։ Դա ողջ Թուրքիայի հաղթանակն է»,-ասել է նա։
Նա նշել է, որ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները հանդիսանում են այդ հաղթանակի անքակտելի մաս։
«Ներկայիս բարեփոխումները հանդիսանում են ամենակարևորը Թուրքիայի պատմության մեջ։ Թուրք ժողովուրդը կողմ է հանդես եկել նման կարևոր փոփոխություններին»,-ասել է նա։
Ինչպես նշել է Էրդողանը, հանրաքվեի որոշ կետեր անմիջապես ուժի մեջ կմտնեն։
«Կառավարման նախագահական ձևն ուժի մեջ կմտնի 2019 թվականին՝ նախագահական ընտրությունների հետ»,-ասել է նա։
Էրդողանն անդրադարձել է նաև մահապատժի վերադարձման հարցը կառավարության հետ քննարկելու պլանների մասին։Նա ընդգծել է իր մտադրությունը «անհապաղ» սկսելու համապատասխան քննարկում վարչապետի և ընդդիմադիր առաջնորդի հետ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Մահապատիժը Թուրքիայում չեղարկել են 2002 թվականին այն բանի համար, որպեսզի պետությունը համապատասխանի ԵՄ-ին անդամակցելու չափորոշիներին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը