ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը առաջնահերթ է. Թուրքիա
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Le Figaro թերթին տված հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է,որ Թուրքիայի համար կշարունակի ռազմավարական առաջնահերթություն մնալ Եվրամիությանն ինտեգրվելու քաղաքականությունը: Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների թեման շարունակում է մնալ եվրոպական ԶԼՄ-ներում ամենաշատ քննարկվողներից մեկը: Եվրոպայում հնչող մի շարք հայտարարություներ առաջացնում են Անկարայի անհանգստությունը,ասել է նախարարը և հավելել, որ Թուրքիան իբրև թե հետևում է Եվրոպական միության մասին պայմանագրի բոլոր չափորոշիչներին, սակայն ԵՄ մի շարք երկրներ արհեստական խոչընդոտներ են ստեղծում անդամակցության ճանապարհին: «Այսինքն, Անկարան պատրաստ է երկխոսության: Գործընթացը ձգձգող կողմը Եվրամիությունն է»,-հավելել է նա:
