Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած պատմական սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ բացված քվեատուփերի 98.40 տոկոսի արդյունքում պարզվել է, որ «այո»-ի օգտին է քվեարկել ընտրողների 51.32 տոկոսը, իսկ «ոչ»-ի օգտին՝ 48.68 տոկոսը:
«Թուրքիան պատմական քայլ արեց կառավարման համակարգում»,– հայտարարել է նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որն, ըստ վերլուծաբանների, այս փոփոխությունների շնորհիվ հաջորդ ընտրություններում արդեն կստանա սուլթանի կարգավիճակ։Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն երկու տարուց՝ ընտրություններից հետո, եթե, իհարկե, վաղաժամկետ ընտրություններ չլինեն։
Ուշագրավ է, որ երկրի խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, հաղթել է «ոչ»-ը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը