«Ոչ» քվեարկեք, թող իրենց տեղն իմանան. Կարո Փայլանը մասնակցել է Թուրքիայի պատմական հանրաքվեին
Ինչպես տեղեկանում ենք Փայլանի twitter-յան պաշտոնական էջից` Փայլանը կոչ է արել բոլորին «Ոչ» քվեարկել նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների նախագծին: «Ոչ» քվեարկեք: Թող իրենց տեղն իմանան», - Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է հայազգի պատգամավորը: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Նշենք, որ հանրաքվեին փոփոխությունների հավանության արժանանալու դեպքում նախագահի և խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 3-ին, ինչից հետո նախագահական համակարգի մասին դրույթները կմտնեն ուժի մեջ:
