Այսօր Սուրբ Վալենտինի օրն է
Այսօր՝ փետրվարի 14-ին, աշխարհի շատ երկրներում սիրահար զույգերը նշում են ամենառոմանտիկ տոներից մեկը՝ Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը՝ գրում է Calend-ը: Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն 16 դար, սակայն Սիրո տոները հայտնի են եղել նույնիսկ ավելի վաղ՝ հին հեթանոսական մշակույթի ժամանակներում: Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն է: Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք:
