Վթար Արշակունյաց պողոտայում.վարորդը մահացել է
Փետրվարի 14-ին, ժամը 00.39 ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 14 MP 444 պ/հ (վարորդ` Վ. Ե., ծնվ. 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետեւ Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին եւ հարակից ավտոտնակի դարպասին: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Լուսանկարները՝ Shamshyan.com-ի
