Ընտրական օրացույց. 12 օր անց. Վանո Սիրադեղյան. Ռուսաստանի հետ ավելի մոտիկ՝ բացառվում է (տեսանյութ). a1plus.am

1995-ի ընտրություններից հետո Երեւանում կրկին սկսում է գործել էլեկտրամատակարարման մեկժամյա գրաֆիկ, որի պատճառն ըստ Երքաղգործկոմի լրատվական բաժնի` բնակչության կողմից չկատարված վճարումներն են: Մի քանի օր հետո կսկսվի կտրոնով կարագի բաշխումը 1 անձին 250գրամ չափաբաժնով, որի 1 կգ-ի արժեքը արժե 600 դրամ: 1995-ին ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: ԳԽ շենքում կշարունակի աշխատել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, որը հուլիսի 17-ին պարտավոր էր հրապարակել համամասնականի անվանացանկը, բայց այն մինչև օրս չի արել: 1999-ի ընտրություններին հաջորդող 12-րդ օրը Ռուսաստանի դեսպանատանն ընդունելություն է այդ երկրի անկախության օրվա առթիվ: Հայաստանի քաղաքական էլիտան այստեղ է՝ բոլորն իրենց տիկնանց հետ: Ռոբերտ Քոչարյանը սակայն կնոջ հետ չէ։ Վճռաբեկ դատարանի դահլիճում շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով դատավարությունը: Այս բանդան դատավարության ամբողջ ընթացքում կապվում է նորընտիր պատգամավոր եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ: Նոր խորհրդարանն ավելի լեգիտիմ է, քան՝ Հայաստանի նախագահը,-1999-ի ընտրություններից հետո հայտարարում են խորհրդարանի ընտրությունները բոյկոտած ուժերը: Բայց դա չի նշանակում, որ խորհրդարան մտած ուժերը ներկայացնում են հասարակության շահերը, այն ճահիճ է: Քաղաքագետներից մեկի կարծիքով իշխանությունն ամբողջությամբ պատկանում է զինվորականությանը եւ պետք է մտածել նրան սանձելու մասին: 1999-ի խորհրդարանում Դաշնակցությունը ղեկավարելու է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նկատում է, որ Դաշնակցությանն, այնուամենայնիվ, կառավարությունում չի կարելի վստահել նույն ոլորտների ղեկավարումը, որոնք վստահվեցին խորհրդարանում ։ Նորընտիր խորհրդարանի միակ պատգամավորական խումբը «Կայունությունն» է, որտեղ շատերը «Երկրապահից» են եւ համակրում են «Միասնություն» դաշինքին:  Նրանք պարզապես չեն ցանկացել համալրել որեւէ կուսակցության շարքերը, բայց հայտնի են ավելի շատ իրենց մականուններով եւ գործարարությամբ։ 2003-ի ընտրություններից հետո հիմնական թեման ոչ այնքան կառավարության կազմավորումն է, այլեւ՝ ո՞վ է լինելու խորհրդարանի ղեկավարը՝ կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ ստացած Օրինաց երկրի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, թե՝ նույն մանդատի ներկայացուցիչ «Դաշնակցության» ցուցակից Արտաշես Թումանյանը: Խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը թեման փակում է մեկ նախադասությամբ՝ նախ պետք է սկզբունքները ճշտել: Մի քանի օր հետո հայտնի է դառնում, որ խորհրդարանը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը:  2007-ի խորհրդարանի ընտրություններից 12 տարի հետո Արցախի հարցով բանակցություններից նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարում է, որ այսօր քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը: «Ադրբեջանը թույլ չի տա փոխել Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, եւ այդպես կլինի միշտ: Այդ ճանապարհը կարող է օգտագործվել համատեղ», – ասում է Ազիմովը: 2007-ի ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին է փոխանցում իր գոհունակությունը առ այն, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում: Պարոն Օսկանյանը առաքելության ղեկավարին փոխանցում է, որ հաջորդ տարի տեղի ունեցող նախագահի ընտրությունները եւս մեկ կարեւոր քայլ կլինեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում: 2012-ի ընտրություններից երկու շաբաթ հետո հիմնական թեման Հանրապետականի հետ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիան է՝ ինչ-որ շատ է ուշանում այդ մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, որ այդ դասին Ծառուկյանը դեռ պատրաստ չէ: Ի դեպ, Սահակյանն իր հերթին պատրաստ չէր այն հարցին, թե քանի միլիոն ընտրակաշառք են բաժանել Ծառուկյանն ու Հանրապետականը ընտրություններում։ «Հանրապետություն» կուսակցությունը 2012-ի ընտրություններից հետո որոշում է կայացնում դուրս գալ Հայ Ազգային կոնգրես դաշինքի կազմից: Որոշումը կայացվում է միաձայն այն հիմնավորումով, որ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական խնդիրների հարցում կան ռազմավարական եւ մարտավարական տարաձայնություններ։ Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակով պատգամավոր դարձած Գագիկ Ջհանգիրյանը վատ է զգում, որ այս դաշինքը լքում են Լիբերալ-դեմոկրատական եւ Հանրապետություն կուսակցությունները, բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ, ՀԱԿ-ը դրանից հաստատ չի թուլանա։ Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովը որոշում է ընտրություններում քարոզարշավի լուսաբանման անհավասար պայմաններով աչքի ընկած «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին ֆինանսական տույժերի չենթարկել։ Ընտրությունների թեման դեռ չսպառած Հայաստանում միասեռականների հրապարակային ակտիվությունը Երեւանի փողոցներ է դուրս բերել նրանց հակառակորդներին։ Մշակութային բազմազանության կողմնակիցների եւ հակառակորդների երթը ընթացքում ավելի ագրեսիվ է դառնում։ 2012-ի ընտրություններից հետո հրդեհվում է Մելիք- Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը: Մի քանի մարտական հաշվարկ հրդեհաշիջող մեքենաների շնորհիվ կրակը հաջողվում է մարել նույն օրը: Տուժածներ չկան: Որոշ տեղեկություններով հրդեհից առաջ շենքում պայթյուն է լսվել։ a1plus.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Առանց դրոշ ու՞ր էիք գնում, Սամվել Կարապետյան․ Անժելա Թովմասյան (video) Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին․ թուրքական աղբյուր Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am