Հայկական բանակը համալրվել է ժամանակակից զինատեսակներով
Հայկական բանակի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Պողոսյանը հայտնել է, որ Հայաստանը Ռուսաստանից մեծ քանակությամբ «Վերբա» շարժական զենիթա-հրթիռային համակարգեր է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է Eurasia Daily պարբերականը: «Վերբա» համակարգը նախատեսված է ցածր թռչող օդային թիրախների ոչնչացման համար, կարող է կիրառվել թևավոր հրթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Շեշտենք, որ Հայաստանի զինված ուժերում «Վերբա» համալիրների առկայության մասին սա առաջին հիշատակումն է: Գնդապետի խոսքով՝ այս համալիրները, ինչպես և դրա հետ ձեռք բերված «Իգլա-Ս» համալիրներն արդեն ներգրավվել են մարտական հերթապահության մեջ: Ավելի վաղ նման զինատեսակների՝ Հայաստանին տրամադրելու մասին հայտնել էր The National Interest պարբերականը։ C4ISR համակարգը թույլ է տալիս ղեկավարել բանակը մարտի պայմաններում, իրականացնել հետախուզական և այլ գործողություններ։
