Մոսկվայում այրվում է խոշոր գործարարի պահեստը. տեսանյութ
Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին հրդեհ է բռնկվել «Major» ընկերության պահեստում: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Հրդեհն արդեն տարածվել է 800 քառակուսի մետր տարածքի վրա և շարունակվում է տարածվել: Ինչպես հայտնել են ականատեսները, պահեստում կան մեքենաներ և դյուրավառ հեղուկներով լցված տարաներ: Այժմ մեծ պահեստի ողջ տարածքը պատված է ծխով: Ծխի քուլաները տեսանելի են նույնիսկ քաղաքի այլ շրջաններից: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ և լրացուցիչ ուղղաթիռ:
